Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Սահմանադրական կարգը փաստացի տապալված է, և իրավապահ մարմինները լիարժեք չեն գործում

Սահմանադրական կարգը փաստացի տապալված է, և իրավապահ մարմինները լիարժեք չեն գործում
09.07.2025 | 12:35

Մայիսի 29-ից սկսած, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, իր կամակատարների խմբակի հետ, աննախադեպ լկտի և ստոր արշավ է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավարների դեմ, ընդ որում այն պայմաններում, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ընդգծված դատապարտում է այն, և անթաքույց իր վրդովմունքն է հայտնում այս հակաքրիստոնեա և հակահայ գործողությունների դեմ:

Մենք ամբողջ այս ընթացքում ոչ միայն մեզ հասու օրինական միջոցներով հակազդել ենք այս ստոր արշավին, այլև հետևողականորեն փաստաթղթավորել ենք Սահմանադրության և Քրեական օրենսգրքի բոլոր այն խախտումները, որը իրականացրել է վարչախումբը և նրա պարագլուխը, մի քանի անգամ հանդես ենք եկել համապատասխան զգուշացումներով:

Քանի որ թրքահաճո այս կույտը ոչ մի կերպ չի ցանկանում հետ կանգել իր ազգակործան ուղուց, մենք երեկ հանցագործության մասին ծավալուն հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազությանը:

Այն ընդգրկում է Քրեական օրենսգրքի առնվազն չորս հոդվածների հանցանշաններ պարունակող արարքներ, ներառյալ անձի ընտանեկան գաղտնիքի ապօրինի հրապարակում, կրոնական կազմակերպության գործունեության ապօրինի խոչընդոտում, ատելության խոսքի տարածում, և պաշտոնական իրավասությունների վերազանցում:

Մենք գիտակցում ենք, որ այս վարչախմբի օրոք սահմանադրական կարգը փաստացի տապալված է, և իրավապահ մարմինները լիարժեք չեն գործում, ուստի ներկա պայմաններում արդարադատության մեծ ակնկալիք չունենք:

Սակայն նաև համոզված ենք, որ մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև, որքան էլ որ այսօր դրան խոչընդոտի:

Մենք հետամուտ ենք լինելու, որ այս հաղորդումը, ինչպես նաև նախկինում նույն անձի ապօրինությունների վերաբերյալ մեր ներկայացրած այլ հաղորդումները ընթացք ստանան, և ակնկալում ենք մեր բոլոր այն քաղաքացիների աջակցությունը, որոնք երբևիցե ցանկանում են ապրել իրավական պետությունում, ունենալ օրենքին ենթարկվող իշխանավորներ, որոնք պաշտպանում են հանրային շահը, և որտեղ մեր յուրաքանչյուրի օրինական իրավունքները անվերապահորեն պաշտպանված կլինեն:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ